Բելգիական Անտվերպեն քաղաքում ավարտվեց InventiChess-2009 միջազգային շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին 10 շախմատիստներ:

Մրցաշարին մասնակցում էր նաեւ հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը վերջնարդյունքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Վերջին տուրում հայ շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկի հետ:

Անտվերպենում կայացած մրցաշարում հաղթանակ է տարել Էմիլ Սուտովսկին՝ 7 միավորով: 2-3 հորիզոնականները 5,5 միավորով կիսել են Էթյեն Բաքրոն եւ Քրիշնան Սաշիկիրանը: 4-րդը Սոչկոն է՝ 5 միավորով: Մուզիչուկը, Սարգսյանը եւ Յան Թիմանը 4,5-ական միավորով իրար մեջ կիսել են 5-7 տեղերը: 8-րդը Ստեֆանովան է, 9-ը՝ Միխելսը, 10-ը՝ Հաուելը: