Երեւանի քաղաքապետարանը կրկին արգելել է ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսին հանրահավաք անել Ազատության հրապարակում:
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 28-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկումներ` 2011թ. ապրիլի 14-ին, 15-ին եւ 16-ին ժամը Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ- Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում: Քաղաքապետարանը որպես պատճառաբանություն նշել է, թե այդ օրերին այլ միջոցառումներ են կայանալու Ազատության հրապարակում` առաջարկելով հանրահավաքն անել Մատենադարանի Մատենադարանի հարակից տարածքում:





























