Ֆրանսիական ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբիայի բանակի հակաօդային պաշտպանությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ֆրանսիայի ՊՆ-ին։

Գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի օդուժի «Ռաֆալ» եւ «Միրաժ» կործանիչները եւ ռազմածովային ուժերի «Սուպեր Էտենդար» գրոհային օդանավերը»,-նշում է նախարարությունը։

Նախօրեին երեկոյան ֆրանսիական ռազմաօդային ուժերը կործանիչներով հարվածներ են հասցրել լիբիական բանակի ռազմամթերքի պահեստներին, որոնք գտնվում է Տրիպոլիից  հարյուր կմ դեպի հարավ գտնվող Գարյան քաղաքում։

Նախարարությունում նշել են, որ երեքշաբթի ֆրանսիական ռազմաօդային ուժերը Քաթարի ուժերի հետ միասին կատարել են Լիբիայի  տարածքում  ոչ թռիչքային գոտի ապահովելու իրենց առաքելությունը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ի բանաձեւ է ընդունել, որով Լիբիայի օդային տարածքը հայտարարել էր ոչ թռիչքային գոտի, որպեսզի կանխի ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքների ու բնակավայրերի ռմբահարումները եւ փրկի խաղաղ բնակիչներին:։

Այս կիրակի` մարտի 27-ին Լիբիայում ռազմական գործողությունների հրամանատարությունն իր վրա է վերցրել ՆԱՏՕ-ն` կանադացի գեներալ-լետենանտ Շարլ Բուշարին ղեկավարությամբ: