Մոսկվայում հետախուզում է հայտարարվել մարտի 29-ին Սուրգուտից Ռուսաստանի մայրաքաղաք ահաբեկչություն իրականացնելու նպատակով եկած կնոջ նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մոսկվայում հետախուզվում է 1990 թվականին ծնված ոմն Վիկտորիա Սիրբու։ Կասկածյալի արտաքին տվյալներն են. հասակը՝ 170 սմ, մարմնական միջին կազմվածքով, ուղիղ սեւ մազերով, սլավոնական արտաքինով, հագած է եղել սեւ վերարկու»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ «Ինտերֆաքսը» հայտնել էր, որ մայրաքաղաքի իրավապահ մարմինները հետախուզում էին հայտարարել Մոլդովայի 20-ամյա քաղաքացուհու նկատմամբ, ով կարող էր ներգրաված լինել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մեջ։