Կոսովոյում այս տարվա փետրվարին նախագահ ընտրված Բեջեթ Պակոլին, հնարավոր է, հենց այսօր`մարտի 30-ին հայտարարի իր հրաժարականի մասին։
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Պրիշտինայի իր աղբյուրները, սկանդալային միլիարդատերն այս քայլին է գնում, կատարելով Կոսովոյի Սահմանադրական դատարանի որոշումը:
Պակոլիի խոսքով, իրեն դեռ պաշտոնապես չեն ծանուցել դատարանի որոշման մասին եւ ինքը սպասում է, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս: «Կարծում եմ, որ ամենաուշը ես ՍԴ որոշումը կստանամ չորեքշաբթի (մարտի 30-ին), եւ պատրաստ եմ կատարել այն»,-ասել է Պակոլին։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Կոսովոյի գերագույն դատարանը այդ երկրում փետրվարի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անօրինական է ճանաչել:





























