Այսօր` մարտի 30-ին կայանալու է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստը, որը վարելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Նիստին մասնակցելու են ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Արման Մուսինյանը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ հարցեր են քննարկվելու քաղխորհրդի նիստում:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսին մաս են կազմում 18 քաղաքական կուսակցություններ եւ բազմաթիվ կազմակերպություններ: