Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Վրաստան կատարած իր վերջին այցի ամենակարեւոր ձեռքբերումը համարում է վրացի գործընկերոջ հետ պայմանավորվածությունը, որի համաձայն Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը վերականգնվելու են նախկին ծավալով։
Այս մասին նախարարն ասաց մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ հայ-վրացական այս պայմանավորվածությունը նաեւ ի օգոտ Վրաստանի ադրբեջանական համայնքի է, քանի որ եթե վերանայվում է հայոց լեզվի դասաժամերն ավելացնելու հարցը, զուգահեռաբար պետք է վերանայվի նաեւ ադրբեջաներենի դասաժամերի ավելացման խնդիրը։
Ադրբեջանի կրթության նախարարը սրա համար պ;ետք է շնորհակալ լինի ինձ»,- կես կատակ-կես լուրջ ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վրացի գործընկերոջ հետ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածությամբ, հայկական դասագրքերը, մինչեւ տպագրությունը, պետք է ուղարկվեն Հայաստան՝ սրբագրման եւ թարգմանչական անչշտություները շտկելու համար։ «Կրթութւյան ոլորտում հայ-վրացական համագործակցությունը շատ արդյունավետ է, եւ մենք՝ երկու երկրների նախարարներս, ձգտում ենք ոլորտը զերծ պահել քաղաքական շահարկումներից եւ ենթատեքստերից»,- հավաստիացրեց Աշոտյանը։
Նրա խոսքով, վրացահայ դպրոցներում հայոց լեզվի դասաժամերն ավելացնելու առաջարկին զուգահեռտ՝ ինքը այդ երկրի ԿԳ նախարարին խնդրել է առավել դյուրին դարձնել նաեւ վրացերենի դասավանդման մեթոդները՝ դա համերաելով հայ համայնքի ինտեգրման լավագույն ճանապարհ։
Ամփոփելով՝ Հայաստանի ԿԳ նախարարը նշեց, որ վրացական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ավելի քան 2 հազար՝ այդ թվում պետպատվերով տեղեր տրամադրել այն հայ շրջանավարտներին, ովքեր ցանկություն կունենա իրենց բարձրագույն ուսումը շարունակել վրացական բուհերում։
Նշենք, որ Արմեն Աշոտյանի՝ Վրաստան կատարած վերջին այցի շրջանակներում այդ երկրի ԿԳ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախկին 3-4 ժամվա փոխարեն Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերն այսուհետ հասցնել շաբաթական 7 ժամի։




























