Վրաստանի Կազբեկիի շրջանում տարվա այս եղանակի համար անսպասելի ձյուն է տեղացել, ինչի պատճառով այսօր ողջ օրը փակ է եղել Մցխեթա-Կազբեկի-Լարս մայրուղու մի հատվածը, հայտնում է Georgia Times-ը։
Ներկայումս ընթանում են էլեկտրամատակարարման վերականգնամ աշխատանքները, որոնք դադարեցվել էին էլեկտրահաղորդալարերի վնասման պատճառով։ Սակայն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքը դժվարանում է շարունակվող ձյան հետեւանքով։
Ձյան ծածկույթի բարձրությունը որոշ տեղերում հասնում է 45 սմ-ի։ Ի դեպ, օդերեւութաբանները հայտնում են, որ այս եղանակը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ։
Հորդառատ ձյան տեղումները բարձր լեռնային շրջաններում սկսվել էին դեռ երեկ, օրվա երկրորդ կեսից։ Թբիլիսիում երեկ երեկոյանից տեղատարափ է։ Ցուրտ եղանակ է սպասվում նաեւ արեւելյան Վրաստանի ողջ տարածքում։




























