«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին մարտի 30-ին:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել էր մարտի 14-ից: 9 օր շարունակ ոստիկանները թույլ չէին տալիս նրան վրան տեղադրել, ցրտից ու անձրեւից պաշտպանվելու համար, սակայն հետո թույլ տվեցին: Դրանից հետո «Ժառանգության» առաջնորդին սկսեցին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, անհատ քաղաքացիներ: Նրան այցելողների թվում էին նաեւ ԱԺ նախագահն ու ՀՀ ոստիկանապետը: