Հայկական կողմը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վերաբերյալ կհայտնի հանրությանը, երբ հստակություն մտցվի այդ հարցում:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին կամ 11-ին, ասել է. «Երբ որ գործընթացի հաջորդ փուլերի վերաբերյալ հստակություն լինի, մենք դրա մասին կտեղեկացնենք»: