Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հետաձգել է իր այցը Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս մասին է հաղորդում Trend-ը` վկայակոչելով Շվեդիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցը, որ պետք է կայանար մարտի 30-ից ապրիլի 2-ը, անորոշ ժամանակով հետաձգվել է, նշված է հաղորդագրության մեջ։