«Ազերի-Թյուրք» կանացի միավորման նախագահ Տանզիլյա Ռուստամխանլին չի ընդունել Լեռնային Ղարաբաղում միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերը: Այդ մասին նա ասել է Trend-ին:
Մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային գիտաժողով է կայանալու «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրի անդամ է նաեւ Ռուստամխանլին: Ավելի վաղ ադրբեջանցի անդամը հրաժարվել էր մասնակցել Երեւանում կայացած խորհրդաժողովին:
Մեկնաբանելով իր մերժումը` Ռուստամխանլին ասել է, թե «քանի որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, յուրաքանչյուր անձ, ով ուզում է այցելել Ղարաբաղ, պետք է ստանա ադրբեջանական պետության թույլտվությունը»:
Այսկերպ, Տանզիլյա Ռուստամխանլին փաստացի խոստովանել է, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել են այցելել Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ:
Նշենք, որ Բաքվի խորհրդաժողովում անցած դեկտեմբերին հայ մասնակիցը եւս չէր կարողացել մասնակցել` ադրբեջանական իշխանությունների ջանքերի շնորհիվ:





























