Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի դատավարությունը: Հակոբյանի դատավարությունը հետաձգվել է, քանի որ նրա պաշտպան Գայանե Խաչատրյանը մեկ այլ դատական նիստի պատճառով չէր կարողացել ներկայանալ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին:
Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հունիսի 5-ին ոստիկաններն այցելել են Հակոբյանի տուն՝ նրան ծանուցագիր հանձնելու, սակայն հայհոյել եւ վիրավորել են Հակոբյանին, նրան բերման ենթարկել Կենտրոնի բաժին, որտեղ էլ իրավապաշտպանին ծեծի են ենթարկել Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանն ու պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Այնուհետ իրավապաշտպանի դեմ քր.գործ է հարուցվել:




























