Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բարերար Գեւորգ Հովնանյանի մահվան կապակցությամբ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ցավով տեղեկացա անվանի բարերար Գեւորգ Հովնանյանի մահվան մասին: Նա մեկն էր այն երախտավորներից, ով արժանապատվությամբ շարունակում էր հայ բարեգործության ու մեկենասության լավագույն ավանդույթները: Նրա մահով մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին, իսկ մեր պետությունը՝ հայրենասեր ու պատրաստակամ զորակցի»: Սերժ Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել Գեւորգ Հովնանյանի ընտանիքին ու հարազատներին:




























