Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսան ժամանել է Մեծ Բրիտանիա եւ հայտարարել է, թե խզում է կապերը Քադաֆիի ռեժիմի հետ: Այդ տեղեկատվությունը հաստատել է բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Մինչդեռ Լիբիայի ներկայացուցիչը հայտարարել է, թե Կուսան փախստական չէ եւ Լոնդոնում դիվանագիտական առաքելություն է իրականացնում:
Մինչ արտգործնախարար նշանակվելը Կուսան գլխավորել է լիբիական հետախուզությունը, իսկ մինչ այդ եղել է դեսպան Լոնդոնում: 1980թ. նրան արտաքսել էին Մեծ Բրիտանիայից, երբ սպառնացել էր վերջ տալ լիբիացի այլախոհներին:
Բրիտանական հետախուզությունը հույսեր է փայփայում, որ Կուսայի տեղեկությունները Քադաֆիի ռեժիմի մասին կօգնեն մոտեցնել նրա տապալումը:
Որոշ տվյալներով, լիբիացի պաշտոնյան մասնավոր ինքնաթիռով մեկնել է Թունիս, որտեղից նստել է բրիտանական ռազմական ինքնաթիռ:





























