Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իրավաբանական հանձնաժողով է ստեղծել, որպեսզի հնարավորինս արագ չեղյալ համարվի երկրում արտակարգ դրության մասին օրենքը, հաղորդում է սիրիական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը։
Երկրում գործող 1963թ ընդունված արտակարգ դրության օրենքն իշխանություներին թույլ է տալիս մարդկանց առանց դատական գործնթացների պահել բանտերում։ Այս օրենքի չեղյալ համարումը ընդիմության գլխավոր պահանջներից մեկն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե իր երկիրը բախվել է երկրի կայուն զարգացումը խաթարելուն միտված «լայնածավալ դավադրության» հետ:
Ասադը ելույթ է ունեցել մարտի 30-ին Սիրիայի խորհրդարանում: Նրա խոսքով, Սիրիայում, որտեղ մի քանի շաբաթ զանգվածային հուզումներ են ընթանում, «երկրի միասնության փորձարկումներ» են ընթանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միեւնույն ժամանակ Բաշար Ասադը խոստովանել է, որ երկրի ղեկավարությունը «չի արդարացրել ժողովրդի ակնկալիքները»: Նա, սակայն, խոշոր բարեփոխումների խոստումներ չի տվել:
Նշենք, որ նախօրեին հրաժարական էր տվել Սիրիայի կառավարությունը: Բռնությունների արդյունքում Սիրիայում 60 մարդ էր մահացել:





























