Ոստիկանությունը մարտի 31-ին շրջապատել է Թբիլիսիի կենտրոնի ամբողջ տարածքը։

Բարնով փողոցի օղակաձեւ այգիում պոլիէթիլենային փաթեթ է հայտնաբերվել։ Ինչպես հաղորդում է Real. TV հեռուստաընկերությունը, ոստիկանության կարծիքով հնարավոր է, որ փաթեթի մեջ պայթուցիկ լինի։

Դեպքի վայրում այժմ սակրավորների են սպասում, որոնք պետք է ստուգեն փաթեթի պարունակությունը, հաղորդում է «Գրուզիա online»-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Քութայիսիի քաղաքապետարանի շենքում` (Վրաստանի Իմերեթիի շրջան) այսօր մարտի 31-ի առավոտյան Վրաստանի իրավապահ մարմինների օգնությամբ ահաբեկչության փորձ է կանխվել։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ, շենքում մեծ քանակությամբ տրոտիլ է  հայտնաբերվել։

Իր հերթին վրացական «Ինտերպրեսնյուզ» գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ դեպքի կապակցությամբ, Աբխազիայի հետ սահմանին գտնվող Զուգդիդի քաղաքի երկու բնակիչներ են ձերբակալվել: