Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե Թուրքիան կառավարման նախագահական համակարգի կարող է անցնել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-անգլիական համաժողովին մասնակցելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ ընտրություններից հետո տեղի ունենալիք գործընթացներին։
«Թուրքիան կառավարման նախագահական համակարգին անցնելու համար պետք է հանրաքվե անցկացնի։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է ընտրություններից հետո նաեւ նախարարությունների քանակը իջնեցնել 20-ի»,-նշել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կուսակցությունը զբաղեցնում է ճնշող մեծամասնություն եւ առաջիկա հունիսի 12-ին կայանալիք ընտրություններին հավակնում է պահպանել խորհրդարանում առկա տեղերը։




























