Թուրքիայի քաղաքական շրջանակները երկու հատվածի բաժանած մահապատժի վերականգնման քննարկումներին անդրադարձել է նաեւ փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։

Թուրքիայի փոխվարչապետը  հայտարարել է, թե անհնար է, որ Թուրքիայում մահապատժի կիրառումը վերականգնվի։ «Դրանք վիրտուալ քննարկումներ են»,-ասել է Բյուլենթ Առընչը։

Նշենք, որ Թուրքիայում մահապատժի թեման սկսեցին քննարկել, երբ Կայսերի քաղաքում գազանաբար սպանվեցին երեք անչափահաս երեխա։

Թուրքիայում մահապատիժը վերացվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրոք՝ 2006 թվականին: