Իսկական սպանդի է վերածվել Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում ընթացող հանրահավաքի ցրումը։ Զինվորականները զենք են կիրառել, ինչի արդյունքում զոհվել է 90 մարդ։

Մեկ տարի առաջ իշխանությունը զավթած կապիտան Մուսսա Դադիս Քամարիի դեմ բողոքի գործողությունները հեղեղել են Գվինեայի մայրաքաղաքն այն բանից հետո, երբ նա հայտարարել է 2010 թվականի հունվարին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։