3 մարդ զոհվել է Եկատերինբուրգի կենտրոնում գտնվող փայտե բնակելի եռահարկ տանը բռնկած խոշոր հրդեհի հետեւանքով։ Եւս 5 մարդ թունավորվել է այրման արտանետումներից, այդ թվում եւ երկու տարեկան երեխա։ Զոհվածների անձը մինչ այժմ չի հաջողվել պարզել։

Հրդեհը բռնկել է Մոսկվայի ժամանակով ժամը 03.06-ին Մալիշեւի փողոցում գտնվող հին շինության վերջին հարկում։ Երբ հրշեջները ժամանել են դեպքի վայր, կրակն արդեն հասցրել է տարածվել տան ներսում։ Ըստ նախնական տվյալների, հրդեհի մակերեսը, որն արդեն հաջողվել է տեղայնացնել, կազմել է 600 քառ. մետր։