Հունական կառավարությունը հաստատել է եւ խորհրդարան է մտցրել կենդանիների մասին  օրենքը, որը մեծացնում է նրանց ծաղրելու համար պատասխանատվությունը։ Այլ պայմաների թվում արգելվել են նաեւ կենդանիների մասնակցությամբ կրկեսները։

Խորհրդարանում, որտեղ պետք է հաստատվի օրենքը, իշխող ձախ կենտրոնամետ կուակցությունը մեծամասնություն է կազմում։ Հաջողության դեպքում Հունաստանում ամբողջությամբ կարգելվեն վարժեցված կենդանիների մասնակցությամբ բոլոր ներկայացումները, որպեսզի բացառվի նրանց հանդեպ ծաղրը, գրում է Newsru.com-ը։

Օրինագիծը նախատեսում է նաեւ քրեական պատասխանատվության խստացում կենդանիների հետ դաժան վարվելու դեպքում։ Այժմ այդ հոդվածով դատապարտված մարդը կուղեւորվի բանտ, այն դեպքում, երբ նախկինում բանտարկության փոխարեն կարելի էր փոխհատուցում վճարել։ Տուգանքի չափը եւս կմեծացվի՝ մինչեւ 30 եվրո։