Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ազատել է զբաղեցրած պաշտոններից ՆԳՆ 10 գեներալների, այդ թվում` մի շարք տարածաշրջանների ներքին գործերի մարմինների ղեկավարների:
Խոսքը, մասնավորապես, Սվերդլովսկի մարզի, Սախայի Հանրապետության, Կուրգանի եւ Վորոնեժի մարզերի մասին է:
Ազատվել են նաեւ Պերմի, Խանտի-Մանսիյսկի, Կալմիկիայի եւ Մորդովիայի ՆԳՆ ղեկավարները:




























