Թուրքիայի բանակի ժանդարմերիայի ստորաբաժանումները Սիրիայի սահմանագծին մոտ գտնվող Հաթայի շրջանում ոչնչացրել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) 7 քուրդ ապստամբի, հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
Ըստ NTV հեռուստաալիքի, բախումը քուրդ ապստամբների հետ տեղի է ունեցել Հաթայի շրջանի Հասսա գավառում, որտեղ նրանք հայտնվել են Սիրիայից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայտնաբերելով ապստամբների ջոկատը, ժանդարմերիայի զորքերի պարեկային խումբը պահանջել է հանձնել զենքը, որին ի պատասխան ապստամբները կրակ են բացել։ Կրակահերթի հետեւանքով 7 քրդեր սպանվել են։ Կատարվում է տեղանքը մաքրելու հատուկ գործողություն:





























