Հայաստանի զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ապրիլի 2-ին մեկնարկելու է Հայաստանի պահեստազորայինների վարժական հավաքները:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 29-ով, պլանային միջոցառում է եւ նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում:
Ապրիլի 2-ից 10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցելու են պահեստազորում գտնվող սակրավորները:
Պահեստազորային վարժանքների մեկնարկի միջոցառմանը կարող են մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները:
Լրագրողներին Մարշալ Բաղրամյան զորավարժարան տեղափոխող ավտոբուսը մեկնելու է ապրիլի 2-ին, ժամը 9:30-ին, Թամանյանի արձանի մոտից:





























