Ինգուշեթիայի Սունժենյան շրջանում լայնածավալ գործողության արդյունքում սպանվածների թվում արդեն ճանաչվել են նաեւ Դոկու Ումարովի կինը, նրա անձնական բժիշկն ու զինակիցը: Այկերպ, մեծ է հավանականությունը, որ Ումարովն ինքն էլ սպանվել է հատուկ գործողության արդյունքում:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնեցին իրավապահ մարմիններից, պարզվել է նաեւ սպանվածներից 2-ի ինքնությունը:
Այժմ դիահերձարանում գտնվում են սպանված 17 գրոհայիններից 14-ի դիակները: Եւս երեքի մնացորդներն ուղարկվել են Մոսկվա` գենետիկ փորձաքննության:
Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովը հայտարարել է, թե դիահերձարանում գտնվողների շարքում Ումարովը չկա:
Դիակները հնարավոր չէ արտաքնապես պարզել, քանի որ խրամատի վրա մինչեւ 3 տոննա տրոտիլային համարժեքով ավիառումբեր են ընկել:





























