Բարդ չի լինի ստեղծել նոր ընդդիմադիր ուժ Հայ ագային կոնգրեսի նմանությամբ, բայց ամբողջ հարցը նրանումն է, թե  կա՞ արդյոք իմաստ, մամուլի ասուլիսում հարցադրում է արել հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով ընդդիմադիր նոր ձեւաչափի ստեղծման մասին խոսակցությունները:

«Եթե կան համապատասխան ռեսուրսներ նոր քաղաքական ուժի ստեղծման համար, ապա խնդրեմ, բայց եթե այս միտումը շարունակվի, շուտով Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կլինի մի քանի կուսակցությունների անդամ»,- նկատել է Զոհրաբյանը` հավելելով, որ ՀՀԿ-ի համար ընդհանուր հաշվով մեկ է` կստեղծվի ընդդիմադիր նոր ուժ, թե` ոչ: Զոհրաբյանը հավելել է, որ արդեն գործող ընդդիմադիր ուժերն էլ բավական զզվեցրել են ՀՀԿ-ին, այնպես որ նորի ստեղծման իմաստը չկա: