Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը բելգիական Անտվերպեն քաղաքում ավարտված շախմատային միջազգային InventiChess-2009 մրցաշարի եզրափակիչ փուլում չկարողացավ հաղթանակ տանել: Այս անգամ մեր շախմատիստը հանդիպեց Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկի հետ: Այսպիսով, Սարգսյանը հավաքեց 4,5 միավոր եւ կիսեց 5-7 տեղերը իր մրցակիցներ Աննա Մուզիչուկի եւ Յան Թիմանի հետ:
Մյուս պարտիաներում Էմիլ Սուտովսկին սպիտակներով պարտության մատնեց Անտուանետտա Ստեֆանովային, Բարտոշ Սոչկոն հաղթանակ տարավ Էթյեն Բաքրոյի նկատմամբ, իսկ Դեյվիդ Հաուելը հաղթանակ տարավ Բարտ Միխելսի նկատմամբ: Դա Հաուելի առաջին հաղթանակն էր ողջ մրցաշարում:
Մրցաշարի հաղթող դարձավ Էմիլ Սուտովսկին, որը 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: Էթյեն Բաքրոն եւ Քրիշնան Սաշկիրանը 5,5 միավորով իրար մեջ կիսեցին 2-3 տեղերը, Բարտոշ Սոչկոն 5 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: 8-րդ տեղում Անտուանետա Ստեֆանովան է, 9-ում Բարտ Միխելսը, 10-ում Դեյվիդ Հաուելը:




























