Կոտ դ’ Իվուարի մայրաքաղաք Աբիջանում շարունակվում է փոխհրաձգությունը միջազգային հանրության կողմից ճանաչված նախագահ Ալասան Ուատարայի ուժերի եւ զինվորականների միջեւ, որոնք հանդես են գալիս երկրի ղեկավարի պաշտոնը չլքող Լորան Գբագբոյի օգտին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ալասան Ուատարային պաշտպանող ուժերը գրեթե առանց դիմադրության գրավում են երկրի քաղաքները: Նրանք արդեն զբաղեցնում են երկրի 80 տոկոսը, հիշեցնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ Մտնելով Աբիջան, նրանք պատրաստվում են գրավել Լորան Գբագբոյի նստավայրը, որը գտնվում է Կոկոդիի շրջանում։
Վերջին շրջանում Գբագբոյի կողմնակիցներից ավելի քան 50 հազար զինվորականներ հրաժարվել են պաշտպանել նրան եւ չի բացառվում, որ մի քանի ժամ հետո Ալասան Ուատարան վերջնական հաղթանակ տոնի։
Լորան Գբագբոյին տրված վերջնագրի ժամկետը լրացել է մարտի 31-ին տեղի ժամանակով 19:00-ին:





























