«Երեւան ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին է ներկայացրել սպառողների համար խմելու ջրի սակագնի փոփոխության առաջարկությունը` 1 խմ-ի համար 175 դրամ նախկին 181 դրամի փոխարեն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Երեւան-Ջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով, ջրի սակագինը պետք է իջեցվի` համաձայն կոնցեսիոն պայմանագրի, եւ ընկերությունն աշխատում է նախանշված ժամանակացույցով: Ընկերությունն արդեն դիմել է համապատասխան հայտով:

Մարգարյանը նշել է, թե նոր սակագնի սահմանումը եղել է շնորհիվ ծախսերի նվազման: Ամենայն հավանականությամբ նոր սակագինն ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

Ընկերույթյան հաշվարկներով Երեւանում այս պահին ջրամատակարարումը կազմում է 91,8 տոկոս կամ 22 ժամ` 2007-ին արձանագրված 17,7 ժամի դիմաց: