Թուրքական Taraf-ը շարունակում է հրապարակել WikiLeaks-ի՝ Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ դիվանագետների գաղտնի փաստաթղթերը։
ԱՄՆ իշխանությունները մինչ Տրապիզոնում կաթոլիկ քահանա Սանտորոյի, Մալաթիայի Zirve հրատարակչատանը տեղի ունեցած սպանդն ու Հրանտ Դինքի սպանությունը զգուշացրել էին թուրքական իշխանություններին երկրում ավելացող հակաքրիստոնեական տրամադրությունների մասին։
Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները պահանջել են փոխել կրոնական գործերով վարչության կողմից 2005-ի մարտի 11-ին պատրաստած հայտարարությունը, որտեղ հակաքրիստոնեական տրամադրություններ են հրահրել։
«2005-ի մարտի 16-ին Անկարայում ԱՄՆ դիվանագետներից Ջոն Կունստադերը Վաշինգտոն ուղարկված հեռագրում նշել է, որ թուրք իմամները քրիստոնյա միսիոներների դեմ հայտարարություն են տարածում»,-նշվել է Taraf-ում։





























