Թուրքիայի Մուղլայի նահանգում գտնվող իր տան մեջ սպանված են գտել Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) նախկին աշխատակից Հալուն Աքթերին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  նախկինում MIT-ի զեկույցներից մեկում առանցքային անուններից մեկը համարվող Հալուն Աքթերի դին հայտնաբերվել է իր տան լոգարանում։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ Հալուն Աքթերի գլխին ատրճանակի 3 կրակոց է արձակվել։

Թուրքիայում վերջին 5 ամսում անհայտ հանգամանքներում արդեն մահացել է MIT-ի 6 աշխատակից։