ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի ապրիլի 6-ին, որտեղ մասնակցելու է միջմշակութային երկխոսության միջազգային համաժողովին:
ԵԽԽՎ նախագահը մասնակցելու է համաժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին, որը կայանալու է ապրիլի 7-ին, եւ աշխատանքներին: Նա հանդիպումներ կունենա խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Չավուշօղլուն կավարտի այցը ապրիլի 8-ին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:





























