Ակնհատ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քաղաքականապես, տնտեսապես եւ բարոյապես մեծ կախման մեջ է Հայաստանից։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Պատասխանլով Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության շուրջ բանակցություններում վերջին տարիներին նկատվող ապաակտիվացման մասին հարցին՝ Մելիքյանը նկատեց, որ դա բնական է, որովհետեւ մի քանի տարի առաջ Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից չէին ընդունվել։

«Դրանք չկային, եւ ԼՂՀ-ն արտահայտվելու ավելի մեծ հնարավորություններ ուներ։ Ընդունելով Մադրիդյան սկզբունքները՝ Հայաստանը հայտնվեց առեղծվածի մեջ։ Միակ  բանը, որ ժամանակ առ ժամանակ ասում է Ստեփանակերտը, այն է, որ ինքը առնչություն չունի սկզբունքների ընդունման եւ քննարկման հետ։ Միայն այսքանը»,- ասաց Մելիքյանը։

Նախկին նախարարի կարծիքով, ԼՂՀ-ի ժողովուրդը եւ իշխանությունները Հայաստանի գործողությունների դեմ կբողոքեն միայն ծայրահեղ դեպքում։ «Ըստ էության Արցախի կամքը ոչ մի կերպ չի դրսեւորվում»։