Քիչ առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արսեն Լոքյանը: Լրացել է նախկին ռեկտորի` Հովհաննես Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը (այն 5 տարի է): Արսեն Լոքյանին այդ պաշտոնում ներկայացրել է ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Արսեն Լոքյանը նոր մարդ է ակադեմիայում, նա մինչ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելը չի աշխատել ակադեմիայում: Ըստ տեղեկությունների, նա ազգակցական կապ ունի ՀՅԴ բյուրոյի անդամ, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի ազգականն է:
Նշենք, որ Կառավարության 2010 թվականի որոշմամբ մի քանի ամիս առաջ Ակադեմիան քաղաքացիական ծառայության ենթակայությունից անցել է այլ մարմնի ենթակայության տակ: Ակադեմիայի լիազոր մարմինն այժմ ՀՀ նախագահի աշխատակազմն է:
Նկատենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ակադեմիայի նախկին ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Հովհաննես Հարությունյանը զբաղվում է գրագողությամբ: Մասնավորապես`Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) Հարությունյանին մեղադրում է ՀՖՄ-ի կողմից հրատարակված մի շարք գրքերից copy-paste անելու մեջ:





























