Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական օդանավը` ՏՈՒ-214ՊՈՒ-ն ներկայումս շահագործման ենթակա չէ: Օդանավն ուղարկվել է գործարան` քանդման, որպեսզի պարզեն խնդիրների պատճառը:
Ըստ «Ինտերֆաքսի», վնասվել է ինքնաթիռի շասսին, եւ «մեծ երկրի նախագահը օդանավ չունի թռչելու համար»:
Թեպետ ունի, բիզնես-դասի Falcon ռեակտիվ ինքնաթիռ, որը գնվել է, քանի որ շատ ռուսական օդանավակայաններ հարմար չեն նախագահական ինքնաթիռի վայրէջքի համար:
Մեդվեդեւը հայտարարել է, թե քաղաքացիական օդանավաշինության վիճակը մտահոգիչ է:





























