Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այսօր` ապրիլի 1-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս Երեւանի բնակչի տանը կից ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար պահանջել եւ ստացել է նրանից 1000 ԱՄՆ դոլար գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:




























