«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացած գործարքներով ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը մարտի 31-ի արդյունքներով կազմել է 370 դրամ մեկ դոլարի համար` նախորդ օրվա գործարքների համեմատ նվազելով 0,75 դրամով:
Ֆոնդային բորսայի տվյալներով, այսօր կատարվել է 8 գործարք` 8 միլիոն դոլարի չափով: Եվրոյով գործարքներ չեն արվել:
Միջին շուկայական փոխարժեքը մարտի 31-ին դոլարի համար կազմել է 369,93 դրամ, եվրոյի համար` 524,01 դրամ:




























