Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գոհ է հայ-լեհական հարաբերությունների դինամիկ զարգացումից: Այս մասին նա հայտարարել է այսօր` մարտի 1-ին` Երեւանում Լեհաստանի ԱԳ փոխնախարար Հենրիկ Լիտվինի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հենրիկ Լիտվինը Երեւանում է գտնվում արտգործնախարարությունների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք երկկողմ, միջազգային, տարածաշրջանային հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Հենրիկ Լիտվինն անդրադարձել են ԵՄ «Արեւելյան Գործընկերության» ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացներին, քննարկեցին այս տարվա երկրորդ կեսին Լեհաստանում կայանալիք «Արեւելյան Գործընկերության» գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:





























