ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում բարձրագույն կրթության զարգացման, Հայաստանի եւ Արցախի մայր բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի հետ կապերի խորացման եւ ԼՂՀ կյանքում նրա ընդգրկվածության շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: