Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն ցանկանում խառնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ադրբեջանական «APA» գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ Պաշտպանական տեղեկատվության կենտրոնի Ռուսաստանի եւ Ասիայի գծով փորձագետ Նիկոլայ Զլոբինը երկու գերտերությունների դիրքորոշումը որակել է որպես «սա մեր խնդիրը չէ, եւ մենք ոչինչ անել չենք կարող»։
«Երկու խոշոր պետությունների դիրքորոշումը համընկնում է բացասական կողմից։ Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պասիվ դիրքորոշմամբ, նրանք գերակայություններ չունեն եւ չեն ցանկանում ներգրավվել հակամարտության մեջ։ Չեմ կարծում, որ երկու տերություններն այսօր տրամադրված են, որպեսզի արմատապես փոխեն իրավիճակը»,- նշել է փորձագետը եւ հավելել, թե ցանկացած միջամտություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը դրսից կարող է ապակայունացնել իրավիճակը։
Պատմություն
Տեղադրություն



















