Վրաստանում գրանցվել է A(N1H1) վիրուսով, կամ այլ կերպ ասած՝ «խոզագրիպով» վարակման 22-րդ դեպքը: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, վարակվածը 31-ամյա մի տղամարդ է, որ Վրաստան էր վերադառնում Իսպանիա եւ Իտալիա կատարած այցից:

Ներկայումս նրա վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության. Տղամարդը բուժման կուրս է անցնում տան պայմաններում:

Մինչ այս Վրաստանում գրիպի այս տարատեսակով վարակման բոլոր դեպքերը ներմուծված են: