«ՉԻ»-ն անդրադարձել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին եւ գործունեությանը: «Շահգալդյանների` Երեւանից Կոտայք ձգվող ունեցվածքի ամբողջական ցուցակն, անշուշտ, դժվար կլինի կազմել, սակայն արժե ավելացնել գոնե մեկը: Ժամանակին շատ խոսվել Ծաղկաձորի անտառները «փրթելով» իր նյուրանոցի համար ճանապարհ սարքող Կովալի դեմ, բայց հյուրանոցային համալիրը հառնեց եւ չուզողների ինատու կոչվեց «No problem»:
Այս պահին չարենացավանիներին մտահոգում են խոսակցություններն այն մասին, որ Սամվել Շահգալդյանը մտադիր է վերադառնալ ԱԺ, եւ իրենց սպասվում է եւս մի կեղծված ընտրություն: Եթե, իհարկե, մինչ այդ Կովալին մարզպետական աթոռից գահընկեց չանեն, եւ պատգամավորություն անելու չգնա Կովալը: Առաջիկա տարիների իրենց տնտեսական-քաղաքական ծրագրերը հստակեցնելու նպատակով Շահգալդյանները պերմանենտ շփումների մեջ են իրենց հույս ու հավատ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ: Այս պահին, սակայն, հայտնի չէ` արդյո՞ք Արմենչիկը հավատացել է, որ Կովալի փոխարեն ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանին Կոտայքի մարզպետ նշանակելու թեման կարողացել է փակել»,-գրում է թերթը:





























