Այս շաբաթ աֆրիկյան Կոտ դ’Իվուարի Դուեկուե քաղաքում մարտերի հետեւանքով մոտ 800 մարդ է սպանվել: Մարտեր են մղում ընտրված նախագահ Ալասան Ուատարայի կողմնակիցների ջոկատներն ու Լորան Գբագբոյի կողմնակիցնրը, ով նախագահի պաշտոնն ստանձնել է նախքան ընտրությունները եւ հրաժարվում է այն թողնել:
Այս մասին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային առաքելությունը, երբ իր ներկայացուցիչներն այցելել են քաղաք, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մարտի 1-ին դաժան մարտեր են ընթացել երկրի ամենամեծ քաղաքում` Աբիջանում:
Հաղորդվում է, որ Ուատարայի կողմնակիցների ջոկատները վերահսկողության տակ են վերցրել երկրի գրեթե ողջ տարածքը: Ֆրանսիան եւ Եվրամիությունը նախօրեին կրկին կոչ են արել Գբագբոյին հրաժարվել իշխանության համար հետագա պայքարից:





























