Սիրիայում անվտանգության ուժերը ցրել են բազմահազարանոց ցույցը Դամասկոսից ոչ հեռու գտնվող Դոմա բնակավայրում:

Ցուցարարները խիստ պահանջներ են առաջ քաշել` ուղղված կառավարությանը, որոնց չկատարելու դեպքում նրանք պահանջել են երկրի նախագահ Բաշար Ասադի աշխատակազմի հրաժարականը:

Մասշտաբային հակակառավարական ակցիաները տեղի են ունեցել ուրբաթօրյա աղոթքից հետո նաեւ այլ քաղաքներում: Հազարավոր սիրիացիներ իրենց բողոքն են հայտնել իշխանության համակարգի դեմ:

Ոստիկանական ստորաբաժանումները ուժ են կիրառել հանրահավաքը ցրելու համար: Գործի են դրվել ոստիկանության մահակները, հրազեն եւ արցունքաբեր գազ:

Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, ավելի քան 10 մարդ սպանվել է: Մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ցուցարարներից ոմանց ձերբակալել են:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սոմա, Դոմա, Դարաա, Բանիաս, Լաթաքիա եւ մի շարք այլ քաղաքներում ու բնակավայրերում: Իրավապաշտպանների հայտարարությունների համաձայն, վերջին շրջանում Սիրիայում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է ավելի քան 60 մարդ, հաղորդում է MIGnews.com-ը: