Թբիլիսիում կայացել է այդ երկրի կառավարության եւ ԱՄՆ-ի միջեւ գործող 5-ամյա Millennium Challenge (հազարամյակի մարտահրավերներ) ծրագրի ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը։

Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիան», արարողությանը մասնակցել են Millenium Challenge Corporation (МСС)-ի փոխնախագահը, Վրաստանի վարչապետը, Վրաստնում ԱՄՆ-ի դեսպանը եւ այլոք։

2005 թվականին Վրաստանի կառավարության եւ Millenium Challenge Corporation (МСС)-ի միջեւ այդ երկրին 295,3 մլն դոլարի օգնություն տրամադրելու համաձայանգիր էր կնքվել։ 2008 թվականին որոշում էր ընդունվել գումարի չափը ավելացնել 100 միլիոնով։

Հնգամյա ծրագրի նպատակը Վրաստանում աղքատության կրճատումն էր եւ տնտեսական աճին նպաստելը;
Այս տարիների ընթացքում իրականացվել են նաեւ մի շարք այլ սոցիալական ծրագրեր։