Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 60-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին, նաեւ ջերմ շնորհավորանքներ փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` մաղթելով հետագա զարգացում եւ բարգավաճում:

Սերժ Սարգսյանն ուրախալի է համարել հանգամանքը, որ ՉԺՀ-ն իր հիմնադրման հոբելյանը դիմավորում է տնտեսությունում եւ հասարակական կյանքում ձեռք բերած տպավորիչ հաջողություններով:

Հանրապետության Նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, «Շանհայ Էքսպո 2010» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը, հայաստանյան տնտեսությունում չինական ներդրումների հետագա խթանմանը վերաբերող հարցեր: