Ֆուտբոլում մոլեռանդության եւ տարաբնույթ ցավագին երեւույթների դրսեւորումները՝ ներառյալ շիզոֆրենիան՝ նորություն չեն։ Ֆուտբոլային հասարակությանը լավ հայտնի են, օրինակ, բռնաբարություն մարզադաշտում կամ էլ աֆրիկյան կախարդները, որոնք աշխարհի առաջնությանը ժամանում են իրենց ազգային հավաքականների հետ եւ սկսում են վնասել հակառակորդներին՝ մոգական թմբուկների օգնությամբ օգնության կանչելով նախնիների հոգիներին ։ Ինչպես ասում են, աֆրիկացիները Եվրոպայում նույնպես մնում են աֆրիկացիներ։ Բայց պարզվում է, որ նաեւ քաղաքակիրթ եվրոպացիները նրանց ոչնչով չեն զիջում, ինչը հավաստում է սեւ մոգերից մեկը, որը բնակվում է «Հին Աշխարհում»։ Վերջերս նա իսպանական «Sport» թերթին հայտարարել է, որ իր օգնությանն է դիմել մի բավականին հայտնի անձ, խնդրելով՝ աշխատել մադրիդյան «Ռեալ» հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի վրա։ Այդ անձը անձնապես ծանոթ է «թագավորական ակումբի» գերաստղին։ Ենթադրվում է, որ կախարդի աշխատանքից հետո Ռոնալդուից անպակաս կլինեն վնասվածքները։
«Հավատացեք ինձ, ես ոչինչ չունեմ ընդդեմ „Ռեալի“։ Ես հարգում եմ այդ ակումբը եւ համակրում եմ ֆուտբոլիստին, բայց աշխատանքը մնում է աշխատանք։ Այնպես որ, շատ շուտով դուք կտեսնեք դրա արդյունքները՝ Ռոնալդուն ավելի շատ կբուժի իր վնասվածքները, քան կխաղա»,-հայտարարեց կախարդը։
Սեւ մոգը խոստովանեց, որ իր զոհերն են դարձել շատ ֆուտբոլիստներ եւ ակումբներ, բայց մադրիդյան «Ռեալը» եւ նրա ֆուտբոլիստները մշտական հաճախորդ են…



























