Թուրքիայի վարչապետը Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարի դեմ ներկայացրած դատական հայցը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Անկարայի հիմնարար իրավունքի դատարանը բավարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալի։ Դատարանը որոշում է կայացրել, որ Դենիզ Բայկալը քննադատությունների մեջ անցել է թույլատրելի սահմանը եւ Էրդողանին պետք է վճարի 5000 լիրա (3000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում։ Դատալսմանը մասնակցել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դենիզ Բայկալի փաստաբանները։
2009 թվականի փետրվարի 27-ի Radikal թերթին տված հարցազրույցում Դենիզ Բայկալը քննադատել էր Էրդողանին՝ վերջինիս անձնական վիրավորանք հասցնելով։




























