Եվրոպան քննարկում է վրացիների աբխազների եւ օսերի հետ բանակցություններ սկսելու հարցը, այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը հայտնել է Վրաստանում Լիտվայի դեսպան Իոնաս Պասլաուսկասը:
«Կարեւոր է, որ Վրաստանը իրենից զավթված տարածքների վերաբերյալ ունի իր պետական ռազմավարությունը: Լավ է, որ վերջերս Վրաստանը մեծ նշանակություն է տալիս աբխազների եւ օսերի հետ դեմ առ դեմ բանակցություններ սկսելու հարցին: Կքննարկվի նշված ռազմավարությունը եւ հուսանք, որ կունենանք արդյունքներ»,-հայտարարել է Լիտվիայի դեսպանը:
Նրա խոսքով, Եվրոպան ուզում է ներգրավվել Վրաստանի ռազմավարության իրականացմանը, որպեսզի աբխազների եւ օսերի հետ երկխոսությունը անպայման իրականացվի:
«Եվրոպան այս հարցը ակտիվորեն քննարկում է: Այն քննարկվել է նաեւ Բրյուսելում»,-ընդգծել է Լիտվայի ներկայացուցիչը:





























